News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դաշնային գործակալները եւ ԱՄՆ սահմանային ծառայողները հայտնաբերել են «ամենաբարդ թունելը պատմության մեջ», որը ստեղծվել է Մեքսիկայի հետ սահմանին թմրանյութերի կարտելների կողմից, հայտնում է Americaru-ն:

400 մետր երկարությամբ ստորգետնյա անցումը Մեքսիկայից դեպի Արիզոնա է տանում, եւ, ըստ իշխանությունների, ստեղծված թունելն ամենաբարդն է երբեւէ ստեղծվածներիցէ: Այն տանում է Սան Լուիսից դեպի հարեւան Սան Լուիս Ռիո Կոլորադո Մեքսիկայում եւ ունի օդափոխման համակարգ, ջրամատակարարում, էլեկտրականություն, երկաթուղային համակարգ:

Յումայի սահմանային պարեկային գործակալները ջրհոր էին փորել թունելի հարեւանությամբ եւ հողի տակ փայտե կտորներ եւ ջրի խողովակներ էին հայտնաբերել, ինչպես նաեւ` խորհրդավոր դատարկություն, ինչն էլ նրանց տարել էր դեպի թունել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ