News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվան ուշադիր հետեւել է Բելառուսում իրադարձությունների զարգացմանը, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով անցած ընտրությունները:

«Մոսկվայում ուշադիր հետեւել են իրադարձությունների զարգացմանը՝ Բելառուսում անցկացվող ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Չնայած քվեարկության ավարտից հետո առանձին ուժերի կողմից բողոքի լայնամասշտաբ բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձերին, իշխանություններին հաջողվեց կանխել իրավիճակի վտանգավոր էսկալացիան»,- հայտարարել են ԱԳՆ-ում։

«Համոզված ենք, որ Բելառուսի ժողովրդի կողմից արված ընտրությունը թույլ կտա շարունակել լուծել հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ կնպաստի մեր եղբայրական երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը»,- ամփոփել է գերատեսչությունը:

Նախագահական ընտրությունները Բելառուսում կայացել են օգոստոսի 9-ին: Ընտրատեղամասերի փակվելուց հետո Մինսկում սկսվել են անկարգություններ, որոնք տեւել են մինչեւ առավոտ, ինչի հետեւանքով կան ձերբակալվածներ: Ցուցարարներին ցրելու համար իրավապահ ուժերը լուսաձայնային նռնակներ եւ ջրցաններ են կիրառել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ