News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բելառուսի ՊԱԿ-ը կանխել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձը: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վալերի Վակուլչիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վակուլչիկի խոսքերով՝ ՊԱԿ-ը Տիխանովսկայայի շտաբից հաղորդագրություն է ստացել նրա կյանքին սպառնացող վտանգի մասին: «Մինչ այդ ՆԳՆ-ում ծայրահեղականության դեմ պայքարի գծով նույնպես հաղորդագրություն էին որսացել, թե «սրբազան զոհ է անհրաժեշտ »: Ուղարկողը արդեն պարզվել է եւ մոտ ապագայում կկալանավորվի»,- ասել է Վակուլչիկը:

Արդյունքում, ըստ ՊԱԿ-ի ղեկավարի, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով 120 մարդ է ուղարկվել Տիխանովսկայայի շտաբը պահպանելու համար:

Օգոստոսի 10-ի առավոտյան Լուկաշենկոն հայտարարել էր, որ Տիխանովսկայայի շտաբը պաշտպանության տակ է առնվել պատրաստվող սադրանքների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալուց հետո: «Աստված մի արասցե, եթե նրանցից մեկի կամ մյուսի գլուխը ուտեին, մենք տարիներով չէինք մաքրվի դրանից: Հետեւաբար մենք ստիպված եղանք նրանց պաշտպանության տակ առնել»,- ասել էր նախագահը:

Տիխանովսկայայի շտաբում հայտնել են, որ բողոքի ցույցերի ընթացքում իրենք պաշտպանություն չեն խնդրել, հայտնում է «Մեդուզա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել