News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները անհանգստացած է Բելառուսում կայացած ընտրություններով եւ կոչ է անում կառավարությանը ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, հայտարարել է Սպիտակ տունը՝ իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումների հետ կապված:

«Մենք խորապես մտահոգված ենք Բելառուսում կայացած նախագահական ընտրություններով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին: «Թեկնածուների քվեաթերթիկների հասանելիության խիստ սահմանափակումները, տեղական անկախ դիտորդների արգելումը, ընդդիմության թեկնածուների ահաբեկումը, այնուհետեւ խաղաղ ցուցարարների եւ լրագրողների կալանավորումները փչացրել են գործընթացը, եւ մենք կոչ ենք անում Բելառուսի կառավարությանը հարգել խաղաղ հավաքների իրավունքը ու ձեռնպահ մնալ ուժի կիրառումից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ