News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Եգիպտոսում մեկնարկել են երկրի Սենատի նորաստեղծ երկրորդ պալատի անդամների  երկօրյա ընտրությունները, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ընտրությունների ժամանակ խստորեն պահպանվելու են կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ներդրված միջոցառումները: Սենատն իրենից խորհրդատվական մարմին կներկայացնի` առանց օրենսդրական լիազորությունների: Այն կներառի 200 ժողովրդի կողմից ընտրված եւ 100 նախագահի կողմից նշանակված անդամ:

Քվեարկելու իրավունք ունի ավելի քան 100 միլիոն եգիպտացի: Ընտրատեղամասերը բաց են 09:00-ից եւ կաշխատեն մինչեւ տեղական ժամանակով 21:00-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ