News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բրեստում ոստիկանության ծառայողները տաբելային զենք են կիրառել, չարտոնված ակցիայի մասնակիցներից մեկը վիրավորվել է, հայտնել են ՆԳՆ-ում:

«Բրեստում մի խումբ ագրեսիվ քաղաքացիներ արմատուրաներով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա: Դեպի վերեւ նախազգուշական կրակոցները չեն կանգնեցրել նրանց: Աշխատակիցների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար զենք է կիրառվել: Հարձակվողներից մեկը վիրավորվել է»,- Sputnik-Բելառուս-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան:

Նա նաեւ պատմել է, որ Ժոդինայում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է զինծառայողին, այնուհետեւ թաքնվել: Բազմաթիվ վնասվածքներով տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

«Ընդամենը մեկ օրվա ընթացքում ավտոմեքենաների կիրառմամբ հինգ դիտավորյալ հարձակում է իրականացվել իրավապահների դեմ»,- ասել է Չեմոդանովան:

Ըստ նրա` Ժաբինկայում անհայտ անձը այրվող նյութով շիշ է նետել ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով բռնկվել է մայթային սալիկը: «Աշխատակիցների վրա հարձակման փաստերի առթիվ քննչական մարմինների կողմից 17 քրեական գործ է հարուցվել»,- հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել