News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։

Հարուցվել է վարույթ։

Շնորհակալ ենք քաղաքացիներին ահազանգելու համար և հորդորում ենք աջակցել ու հետամուտ լինել նմանօրինակ խնդիրների լուծմանը»:

 

Տպել
Ամենաշատ