News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22:10-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 21 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ Տիգրան Մ.-ի վարած Subaru մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ Գեղամ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գեղամ Պ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, Սանամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Տպել