News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում օգոստոսի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 10 մարդ է մահացել, եւս 6.6 հազարը հոսպիտալացվել են: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ճապոնիայի գլխավոր հրդեհային վարչությունը, որը կատարում է ԱԻՆ-ի եւ շտապօգնության գործառույթները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տեւական հոսպիտալացում պահանջվել է 180 դեպքում, որոնք ծանր են ճանաչվել: Եւս 2.4 հազար մարդ միջին ծանրության վիճակում է ընդունվել բժշկական հաստատություններ:

Տուժածների կեսից ավելին 65 տարեկանից բարձր մարդիկ են: Նրանք տնտեսելու նկատառումներով կարող են երկար ժամանակ չմիացնել օդորակիչը տանը կամ երկար աշխատել այգում: Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացնում են շոգ օրերին ինքնազգացողությանը հետեւելու եւ շատ հեղուկ խմելու անհրաժեշտության մասին:

Ընթացիկ շաբաթն ամենաշոգն էր Ճապոնիայում այս ամառ: Մի շարք շրջաններում ջերմաստիճանն օրվա ընթացքում բարձրանում էր 38 աստիճանից բարձր, իսկ Գումա կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 11-ին 40.1 աստիճան շոգ էր գրանցվել:

Ճապոնիայում ամենաշոգ եղանակը հուլիս-օգոստոս ամիսներին է, բայց արդեն երկրորդ տարին անընդմեջ հուլիսին ավելի շատ ամպամած եւ անձրեւոտ օրեր էին լինում: Անցյալ տարի հանրապետությունում շոգից 126 մարդ էր մահացել, տուժել էր ավելի քան 70 հազար մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ