News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 12-ից 13-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 219 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Բացի այդ, տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 162 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 76 գրամ մարիխուանա, 200 գրամ կանեփ և ափիոն։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ