News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը բխում է հասարակության շահերից: Այս մասին նման դատարան ստեղծելու հարցի քննարմանն ասաց Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ, հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունների կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Զադոյանը շեշտեց դատավորների ճիշտ ընտրության կարեւորությունը, իսկ հասարակությունը պետք է վստահ լինի, փայլուն կադրերի հարցում: Ըստ նրա` դատարանի ստեղծման ամբողջ գործընթացը պետք է լինի թափանցիկ, իսկ լիազորված հասարակական կազմակերպությունները պետք է մասնակցության հնարավորություն ունենան: Արդարադատության նախարարությունը ենթադրում է գործընթացում երեք փորձագետների մասնակցություն, որոնց կարծիքը պետք է հաշվի առնվի դատարանի ընտրությունների ժամանակ: Ըստ Զադոյանի` ճիշտ կլինի, եթե այդ փորձագետների ընտրությունն իրականացվի մասնագիտացված կազմակերպությունների փորձագետների շարքից: Միեւնույն ժամանակ, նա առաջարկում է բարձրացնել նշաձողը մասնագետների համար, քանի որ տարօրինակ է, երբ երեք տարվա փորձ ունեցող անձը ստուգում է երկու անգամ ավելի մեծ փորձ ունեցող մարդուն:

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ նման կառույցի ստեղծումը քննարկվել է նաեւ նախորդ կառավարության օրոք, որոշ ինստիտուտներ ստեղծվել են դեռ այն ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել