News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսակցել է Նյու Յորքում հոսպիտալացված կրտսեր եղբորը՝ Ռոբերտ Թրամփին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այլ մանրամասներ հայտնի չեն:

ABC հեռուստաալիքը երեկ հայտնել է, որ Ռոբերտ Թրամփը հոսպիտալացվել է, նա ծանր հիվանդ է, սակայն չի նշվում՝ ինչ հիվանդության մասին է խոսքը:

«Ես հիանալի եղբայր ունեմ, ում հետ հիասքանչ հարաբերություններ ունենք: Ես այժմ հիվանդանոցում եմ: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Թրամփն ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռոբերտը «ծանր ժամանակներ» է ապրում:

Այս ամառ Ռոբերտ Թրամփը փորձում էր դատական կարգով արգելել երկրի ղեկավարի զարմուհի Մերի Թրամփի՝ «Չափազանց շատ եւ միշտ քիչ. Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» (Too Much And Never Enough: How My Family Created the World's Most Dangerous Man) գրքի հրատարակումը:

Գրքում Թրամփի զարմուհին պատմում է, որ նախագահն իր ընտանիքի բացասական ազդեցության պատճառով զուրկ է մարդկանց կարեկցելու ունակությունից եւ տառապում է բազմաթիվ բարդույթներով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել