News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում խորհրդակցություն է անցկացրել, հաղորդում է «Բելթա»-ն:

«Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Մեզ հանգստացնում են խաղաղ ցույցերով, ծաղկային հեղափոխություններով: Մենք տեսնում ենք արտաքին միջամտության նշաններ: Բելառուսի դեմ ագրեսիա է ծավալվում: Պետք է կապ հաստատել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Գիտեք, որոշ ռուսաստանցիներ ասում են՝ Բելառուս, այսպես արա, այնպես արա…Ուզում եմ ասել, որ այսօր Բելառուսի պաշտպանությունը ոչ պակաս կարեւոր է մեր Միութենական պետության պաշտպանությունից»,-ասել է նա:

Լուկաշենկոն նշել է, որ երբեմն տեսնում են բեմադրված կադրեր, ֆեյքեր:

«Ասում են, թե ես տուն ունեմ Մոսկվայում: Իսկ ես ուզում եմ ասել՝ գտել եք այդ տունը, վերցրեք ձեզ: Բելառուսում ես սեփականություն չունեմ՝ բացի պաշտոնական նստավայրից: Պարզվում է՝ մեկնել եմ երկրից կամ էլ մահացել եմ: Եվ այդ ամենը տարածվում է: Ինչո՞ւ: Ժողովրդի մոտ ստոր տրամադրություններ ստեղծելու համար: Չի ստացվի: Մենք դա թույլ չենք տա»,-հավելել է Բելառուսի նախագահը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ