News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կիեւում իրավապահները ձերբակալել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու, որը կասկածվում է Ուկրաինայում ԱՄՆ եւ Թուրքիայի դեսպանատների «ականապատման» մեջ, հայտնում է Gordonua-ն՝ վկայակոչելով Կիեւի դատախազության մամուլի ծառայությանը։

Քննության տվյալներով՝ տղամարդն օգոստոսի 1-ին զանգահարել է ոստիկանություն եւ հայտարարել 2 դեսպանատների ականապատման մասին։ Ստուգելուց հետո իրավապահներն այնտեղ պայթյունավտանգ առարկաներ չեն գտել։

Տղամարդուն ձերբակալել են։ Նրան հայտնել են Քրեական օրենսգրքի 259 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանացագործության կատարման մեջ կասկածվելու մասին (քաղաքացիների անվտանգության սպառնալիքի մասին ակնհայտ սուտ տեղեկությունը)։ Հոդվածով նախատեսված է մինչեւ 6 տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ