News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողությունները եւ դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, ընդամենը 2 տասնյակը պարգեւատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված մի քանի հարցերին։

Լրագրողը խնդրեց նախագահին՝ զուգահեռներ անցկացնել տավուշյան դեպքերի եւ ապրիլյան պատերազմի միջեւ։

Սերժ Սարգսյանն ասաց, որ որեւէ կերպ չի կարելի ապրիլյան պատերազմը եւ տավուշյան իրադարձությունները միմյանց հետ համեմատել. «Անշուշտ, Տավուշում մեր Զինված ուժերն իրենց լավագույնս դրսեւորեցին եւ կատարեցին չափազանց կարեւոր խնդիր։ Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար 71 հոգին պիտի պարգեւատրվեն «Մարտական խաչով». չափազանց կարեւոր հանգամանք է, հատկապես ինձ համար»։

Երրորդ նախագահը նշեց, որ այդ ռազմական գործողությունների տարբերությունը շատ մեծ է. «Մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք մղվում էին 200 կիլոմետրից ավելի հատվածում, մեկ այլ բան՝ մարտական բախումը, որը տեղի է ունենում  մի քանի հարյուր մետր հատվածներում։ Ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր Զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույնս։ Գոնե հիմա որեւէ մեկը չի կարող ասել, որ մեր Զինված ուժերը մարտունակ չեն»։

Ադրադառնալով դիրքային բարելավումներին, կորուստներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ 1994 թվականի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել. «Մինչեւ ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում՝ Արարատի մարզում, Վայոց Ձորում, Սյունիքում, Տավուշում ու նաեւ շփման գծում մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ։ Կարող եք հարցնել Երրորդ բանակային կորպուսի հրամանատարներ գեներալ Լեւոն Երանոսյանին, գերենալ Օնիկ Գասպարյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետեւ կարեւորը մեզ համար եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դիրքային բարելավումների եւ մեր վերահսկելի տարածքն ընդլայնելու։ Կարեւորն այն չէ, որ դրա համար մենք շեփորահարենք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ եւ այսպիսով շահագրգռել Ադրբեջանին՝ փոխադարձ գործողություն կատարելու»։

Լրագրողի հարցին՝ արդյոք մեր հակահետախուզությունը, քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը տեղյա՞կ էր արդեջանցիների հարձակումների մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ես խորապես համոզված եմ՝ բոլոր այն հայտարարությունները, թե մենք իբրեւ իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ եւ դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում՝ հետախուզության կողմից տրամադրված տեղեկություններին կամ եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։ Ոչ, մենք նախորոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»։

Հարցին՝ ինչո՞ւ չեն իմացել, երրորդ նախագահն ասաց, որ այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է. «Սա էլ է մասնագիտական հարց եւ պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Կարծում եմ, որ դուք չեք կասկածում աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններից մեկը Միացյալ նահանգների հետախուզական ծառայությունն է, որը նախնական տեղեկություն չուներ սեպտեմբերի 11-ի այդ ողբերգության իրականացման մասին։ Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է։ Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ի օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։ Եվ ենթադրվող հատվածներում կատարվել է համապատասխան աշխատանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ