Նախօրեին Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում հարազատներից մեկի ողմից դաժան ծեծի ենթարկված երեխաները երկուսն էլ այս պահին գտնվում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն:
Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»։
- Ո՞վ է երեխաներին դաժան ծեծի ենթարկել. պա՞պը թե՞ հորաքույրը. ինչ պայմաններում են ապրել երեխաները. Մանրամասներ
- Տավուշի մարզում պապը ծեծի է ենթարկել 6-ամյա եւ 4-ամյա թոռներին. բժիշկները պայքարում են երեխաներից մեկի կյանքի համար




























