News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այս շաբաթվանից սկսած՝ 120 գերմանացիներ կսկսեն ամսական 1200-ական եվրո ստանալ, եւ գերմանական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի փորձագետները կհետեւեն, թե ինչպես են այդ գումարները փոխելու նրանց կյանքը: Փորձի նպատակն է օբյեկտիվ տվյալներ ձեռք բերել այն մասին, թե արդյոք ԲՕԴ-ի ստացումը խթանում է անգործությունը, թե, հակառակը, կյանքը դարձնում է ավելի ամբողջական, ավելի հագեցած եւ օգտակար հասարակության համար, հայտնում է HighTech +- ը:

Փորձի շրջանակներում Գերմանիայի 120 բնակիչներ ամսական 1200-ական եվրո կստանան՝ երեք տարվա ընթացքում: Այս գումարը մի փոքր ավելի շատ է, քան երկրի կենսապահովման նվազագույն մակարդակի համար է պահանջվում: Փորձը կատարվում է Mein Grundeinkommen մասնավոր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվություններով:

Բոլոր մասնակիցները պետք է պարբերաբար պատասխանեն իրենց աշխատանքի, կյանքի, զգացմունքների վերաբերյալ հարցաթերթի հարցերին:

ԲՕԴ-ը տնտեսական գաղափար է, որի ժամանակ կառավարությունը բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից, առողջական վիճակից կամ զբաղվածությունից, վճարում է որոշակի գումար՝ կոմունալ ծախսերի եւ հիմնական ապրանքներ գնելու համար: Այս գաղափարի կողմնակիցները պնդում են, որ ԲՕԴ-ը կնվազեցնի անհավասարությունը եւ կբարելավի մարդկանց կենսապայմանները` ապահովելով ֆինանսական կայունության զգացում: Ընդդիմախոսները պնդում են, որ այս միջոցը չափազանց թանկ է եւ մարդկանց մեջ ծուլություն է խթանում: Այնուամենայնիվ, մի շարք երկրներում ԲՕԴ-ի ներդրմանը լուրջ են վերաբերվում, հատկապես համավարակի պայմաններում:

Ուսումնասիրության ղեկավար Յուրգեն Շուպպը Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է, թե գիտական ապացույցները, որոնք նա եւ իր թիմը կհավաքեն փորձի ընթացքում, կօգնեն լուծել վեճը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ