News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ից  NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում օգոստոսի 23-ի օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը +25+27 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը +6+10, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը +6+10, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +10+13, ցերեկը՝ +21+24,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը +6+10, ցերեկը՝ +16+21,

Լոռիում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +17+21,

Տավուշում՝ գիշերը +11+15, ցերեկը՝ +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը +6+10, ցերեկը՝ +16+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +12+14, ցերեկը՝ +24+26,

Արարատում՝ գիշերը +13+16, ցերեկը՝ +25+28,

Արմավիրում՝ գիշերը +13+16, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +6+10, ցերեկը՝ +16+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +13+16, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +15+18, ցերեկը՝ +23+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +16+20,

Արցախում՝ գիշերը +9+12, ցերեկը՝ +16+20 (հովիտներում՝ գիշերը +16+18, ցերեկը՝ +22+27):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ