News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան «լիովին մերժում է» ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որը քննադատում է Ստամբուլում նախագահ Թայիփ Էրդողանի եւ ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների միջեւ վերջերս կայացած հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

«Գազայի ժողովրդավարական ընտրություններում հաղթելուց հետո իշխանության եկած՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին ահաբեկիչ հայտարարելը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիան հորդորել է Միացյալ Նահանգներին օգտագործել իր տարածաշրջանային ազդեցությունը՝ «հավասարակշռված քաղաքականության» համար, որը կօգնի լուծել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, այլ ոչ թե «ծառայել Իսրայելի շահերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ