News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել չինական 24 ընկերությունների եւ մի շարք անձանց դեմ, ովքեր մասնակցել են «Հարավչինական ծովում վիճելի կղզիներում շինարարությանն ու ռազմական գործողություններին»,- հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտը եւ առեւտրի նախարարությունը:

ԱՄՆ առեւտրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկու տասնյակ ընկերություններ «դեր են խաղացել Հարավչինական ծովում միջազգայնորեն ճանաչված արհեստական կղզիներ կառուցելու եւ ռազմականացնելու գործում չինական զորքերին օգնելու մեջ»:

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզայի սահմանափակումներ է մտցնում Չինաստանի այն քաղաքացիների համար, որոնք «պատասխանատու են կամ ներգրավված են վերը նշված գործողություններում՝ Հարավչինական ծովում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ