News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է Միջերկրական ծովի արեւելյան տարածաշրջանում լարվածությունը սրելու համար, հաղորդում է Associated Press-ը: Թուրքիայի մեղադրանքները հնչել են Բեռլինում կայանալիք ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին:

Մասնավորապես, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, մեկնաբանելով Իտալիայի, Հունաստանի եւ Կիպրոսի համատեղ զորավարժություններին մասնակցելու Ֆրանսիայի մտադրությունը, հայտարարել է, թե Անկարային չի զսպի ռազմական ուժի ցուցադրումը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պահպանում է մշտական կապը Հունաստանի եւ Թուրքիայի հետ, որոնց հարաբերությունները վերջին շրջանում շատ են սրվել:  

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ