News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պառակտված է իր անդամների միջեւ տարաձայնություններից: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է Rasmussen Global-ի գլխավոր ռազմավար Ֆաբրիս Պոտյեն:

Առավել հաճախ վեճերը ծագում են ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ երկու երկրներն էլ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Կրետե կղզու մոտ՝ Միջերկրական ծովի արեւելքում նավթի եւ բնական գազի հետախուզման իրավունքի պահանջների պայմաններում:

Այս տարաձայնությունները պառակտում են առաջացրել ՆԱՏՕ-ում եւ Եվրոպայում՝ ինչպես հաղորդվում է, ԱՄՆ-ը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Հունաստանի հետ:

«ՆԱՏՕ-ի վրա իրական ճնշումը ներսից է: Փաստորեն, նա ներսից սեղմված է, քանի որ խոշոր անդամներից ոմանք՝ ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, տարաձայնություններ ունեն»,- ասել է Պոտյեն: «Կարծում եմ, որ ներսում իրական քաղաքական ճգնաժամ է եռում»,- հավելել է նա:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ Թուրքիային, ապա մենք արեւելյան Միջերկրածովում ականատես ենք լինում որոշակի էսկալացիայի, ուստի ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ քաղաքական զրույցը ավելի շատ կլինի այն մասին, թե ինչպես լուծել անդամ-երկրների միջեւ քաղաքական խնդիրները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ