News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սովորաբար Apple ընկերությունը ներկայացում է նոր iPhone սմարթֆոններ սեպտեմբերին, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի եւ մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով կան լուրեր, որ այն հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր, գրում է IXBT-ն։

Չնայած նրան, որ որոշ մարդիկ iPhone 12-ն անվանում են նախորդ մոդելի չնչին լավացում՝ ակնկալվում է, որ սմարթֆոնը կստանա հինգերորդ սերնդի ցանցային ապահովում, ProMotion դիսփլեյ, ինչպես նաեւ լազերային հեռաչափ։

Նոր գործառույթներ ավելացնելու պատճառով Apple ընկերությունը, ինչպես հաղորդվում է, որոշել է վաճառել iPhone 12-ն առանց լիցքավորման սարքի եւ ստանդարտ ականջակալների՝ թողնելով միայն Lightning լարն ու սմարթֆոնը։ Դա արդեն նշել էր վերլուծաբան Մինգ չի Քոուն, ինչպես նաեւ հաստատվել էր TrendForce վերլուծական ընկերության կողմից։

Ընդ որում՝ աղբյուրը նաեւ հայտնել է iPhone 12-ի շարքի հնարավոր մեկնարկային արժեքները, որոնք բնավ ուրախալի չեն։ Չնայած օգտակար աքսեսուարներից հրաժարմանը՝ iPhone 12 բազային մոդելի գինը կարող է մեկնարկել 699-749 դոլարից, իսկ iPhone 12 Pro Max-ը կվաճառվի 1149-1199 դոլարով։ Համեմատության համար նշենք, որ iPhone 11-ը թողարկվել է 699, իսկ iPhone 11 Pro Max-ը՝ 1099 դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ