News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի միլիոնավոր բնակիչներ այժմ ստիպված են շնչել վնասակար օդ․ նահանգում բռնկված անտառային հրդեհների հետեւանքով օդն ավելի անորակ է, քան Հնդկաստանում, հաղորդում է Americaru-ն։

Հարյուրավոր անտառային հրդեհներ շարունակում են վնասել Ոսկե նահանգը, հատկապես հյուսիում եւ կենտրոնական հատվածում։ Դա մեծապես վատթարացրել է օդի որակը մեծ տարածքներում, որտեղ բնակիչները նաեւ ենթարկվում են թոքերի հիվանդության բարձր ռիսկի COVID-19-ի պատճառով։

«Գրեթե բոլոր խոշոր քաղաքային շրջանները Կալիֆոռնիայում վերջին շաբաթվա ընթացքում տուժել են վատ օդի հետեւանքով»,-հայտնել է Օդային ռեսուրսների գծով Կալիֆոռնիայի խորհուրդը։ Թոքերը վնասվելու տեսանկյունից ամենավտանգավոր վիճակում են հայտնվել Սանտա Կրուս եւ Մոնթերեյ ծոցի շրջանները։

Համաձայն Շրջակա միջավայրի պահպանության գործակալության օդի որակի ինդեքսի՝ Կալիֆոռնիայի ամբողջ տարածքի շուրջ մեկ երրորդը ճանաչվել է վտանգավոր գոտի հասարակության բոլոր անդամների համար։ Դրանք խիտ բնակեցված վայրեր են, ինչպես Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքը, Ֆրեսկոն եւ մայրաքաղաք Սակրամենտոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ