News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վերջին երկու տարում կրկնակի աճել է ՀՀ սահմանային անցակետերը ապօրինի շրջանցած անձանց թիվը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ համադրելով սահմանախախտման դեպքերի վերաբերյալ ԱԱԾ–ից ստացված վիճակագրական տվյալները։ 

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ–ից տեղեկացրին, որ 2018թ. հուվարի 1–ից 2020թ. օգոստոսի 1–ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՀՀ սահմանային հսկիչ անցակետերը շրջանցելու եղանակով ՀՀ պահպանվող պետական սահմանը (ցամաքային) ապօրինի հատելու 34 դեպք՝ 62 անձանց մասնակցությամբ։ Սահմանախախտներից 25–ը հանդիսացել են Հայաստանի Հանրապետության, իսկ 37–ն այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Պակիստանի, Սիրիայի, Վրաստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Եմենի, Ղազախստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Նշված ժամանակահատվածում հիշյալ եղանակով ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման բոլոր 34 դեպքերով հարուցվել է քրեական գործ՝ 62 անձի նկատմամբ, որոնցից 31 քրեական գործ 53 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 3 քրեական գործով (9 մեղադրյալների նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է։

ԱԱԾ–ից նախկինում ստացված տվյալների համաձայն էլ՝  2013-2017թթ. ընթացքում գրանցվել է առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության պետական սահմանի անցման կետերում տեղակայված սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետերը շրջանցելու եղանակով ՀՀ պահպանվող պետական սահմանը (ցամաքային) հատելու 57 դեպք, որոնցից 8-ը եղել են խմբային:

Հիշյալ ժամանակահատվածում ցամաքային եղանակով անցակետերը շրջանցելով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է 68 անձ, որոնցից 25-ը եղել են ՀՀ, իսկ 43-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ. այդ թվում՝ Աֆղանստանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Պակիստան, Սիրիայի,  Անգոլայի, Բանգլադեշի, Հնդկաստանի, Իրաքի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի,  Լեհաստանի,  Չեխիայի քաղաքացիներ:

Վերլուծելով վիճակագրությունը արձանագրենք, որ եթե 2013-2017թթ. միջինում տարեկան ցամաքային սահմանն ապօրինի շրջանցել է 17 անձ (68 անձ/4 տարի), ապա 2018–2020թ. օգոստոսի 1–ի դրությամբ սահմանախախտների թիվը եղել է միջինում տարեկան 39 (62 անձ/ 1,6 տարի), այսինքն 2018–ից մինչև այս տարվա օգոստոսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի սահմանն ապօրինի շրջանցողների թիվը միջինում տարեկան ավելացել է 22–ով կամ 2,3 անգամ։

Նկատենք, որ սահմանախախտման դեպքերը մեծամասամբ վերաբերվում են հայ–թուրքական սահմանին, որը, փաստորեն, վերջին երկու տարում ավելի խոցելի է դարձել։

Այս ուղղությամբ սահմանախախտման դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել 2018թ. աշնանը, երբ Հայաստանում ներքաղաքական անկայուն իրավիճակ էր։ Այդ ժամանակ մասնագիտական շրջանակներում կարծիքներ հնչեցին, որ թուրքական կողմը, օգտվելով  Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, փորձում է իր համար խնդիր լուծել, այն է՝ սահմանախախտման դեպքերի  հաճախակիացման, դրանք կանոնավոր դարձնելու բնույթի բերելով՝ ՀՀ սահմանային անվտանգությունը դարձնել խոցելի:

Իսկ ընդհանուր առմամբ՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած քաղաքացիների մեծ մասի համար Հայաստանը դիտվում է, որպես տարանցիկ երկիր դեպի Եվրոպա հասնելու համար։ Ի թիվս այլ գործոնների՝ սահմանախախտման դեպքերի աճը պայմանավորված է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ