News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կչեղարկի Կիպրոսին զենք մատակարարելու 33-ամյա էմբարգոն եւ կխորացնի անվտանգության համագործակցությունը Նիկոսիայի հետ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

Կղզին բաժանվել է 1974-ին՝ թուրքական ներխուժումից հետո: Թուրքիան ճանաչում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը չի ճանաչվել այլ երկրների կողմից: Վաշինգտոնը Կիպրոսին զենքի մատակարարման սահմանափակումները մտցրել է 1987-ին` վերամիավորման ջանքերը խթանելու եւ կղզում զենքի մրցավազքից խուսափելու համար:

«Կիպրոսը առանցքային գործընկեր է արեւելյան Միջերկրական ծովում»,- գրել է Պոմպեոն Twitter-ում: «Մենք գալիք ֆինանսական տարում կվերացնենք Կիպրոսի Հանրապետությանը ոչ թռչող պաշտպանիչ սարքավորումների եւ ծառայությունների վաճառքի սահմանափակումները»:

Որոշումն ընդունվել է Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ սրվող լարվածության պայմաններում՝ Միջերկրական ծովի արեւելքում հավանական ածխաջրածնային պաշարների հանդեպ պահանջների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ