News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԳՆ-ը սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանի սկանդալային հայտարարությունը դիտարկում է որպես մասնավոր կարծիք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ օրերս Սինանյանը հայտարարել էր, թե ճապոնացիները չինացիների եւ կորեացիների սինթեզ են: Պաշտոնական Տոկիոն հայտարարությունն անտեսել էր:

Հարցին, թե արդյոք հայտարարությունից հետո Սինանյանը հրավիրվել է ԱԳՆ, Նաղդալյանը հիշեցրեց, որ Սինանյանն ու ԱԳՆ-ը կառավարության անդամներ են, եւ նման գործողությունը կոռեկտ չէր լինի: Հարցին, թե արդյոք նախարարն ու հանձնակատարը խոսել են այդ թեմայի շուրջ, Նաղդալյանը պատասխանեց, որ նրանց միջեւ գրեթե ամենօրյա շփում կա, սակայն իրեն հայտնի չէ, թե արդյոք քննարկվել է այդ թեման:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ