News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ շատ ընդհանրություններ է տեսնում Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի եւ Բելառուսում օգոստոսին սկսված ցույցերի միջեւ:

«Ավելի հեշտ կլիներ ասել, որ չի հիշեցնում»,- հարցազրույցում նկատել է պետության նախկին ղեկավարը: Թվարկելով տարբերությունները` Քոչարյանը ուշադրություն հրավիրել եվրոպական երկրների դիրքորոշման վրա, որը տարբերվում էր այն ժամանակ Հայաստանի, իսկ այժմ` Բելառուսի նկատմամբ:

«Արեւմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ բոլորովին այլ էր Հայաստանի նկատմամբ արեւտյան երկրների վերաբերմունքից: Հայաստանի իշխանություններն օբյեկտիվորեն շատ ավելի հանդուրժող էին այլախոհության նկատմամբ, Հայաստանի հանրապետական ​​կուսակցությունը (ՀՀԿ) եւ նախագահն ակտիվորեն համագործակցում էին արեւմտյան երկրների հետ, մենք չունեինք քաղբանտարկյալներ, լրագրողների ծեծեր եւ խորհրդավոր անհետացումներ: Ավելին, ՀՀԿ-ն Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ էր, ակտիվորեն համագործակցում էր միջկուսակցական փոխգործակցության ինստիտուտների հետ»,- ասել է Քոչարյանը: Սակայն 2018-ի ապրիլին բողոքի ցույցերի բռնկմամբ Եվրոպայի հետ հարաբերությունները կտրուկ փոխվեցին, ասել է ՌԲԿ-ի զրուցակիցը:

Ըստ Քոչարյանի` նախկին Խորհրդային Միության տարածքում տեղի ունեցած շատ հեղափոխություններ նման են օգտագործված տեխնոլոգիաներով: Այդպես` 2003-ին Վրաստանում «վարդերի հեղափոխությունը», Հայաստանում` 2018-ին «թավշյա հեղափոխությունը», Բելառուսում հեղափոխության փորձը «տրաֆարետային» առումով նման է օգտագործված տեխնոլոգիաներով, սակայն յուրաքանչյուր երկրում հիմնական պարամետրերը տարբեր են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ