News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր են հայտնաբերվել: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

««Շարիտե» կլինիկայի նախաձեռնությամբ՝ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական հետազոտություն է անցկացրել՝ օգտագործելով Ալեքսեյ Նավալնու կենսաբանական նյութերը: Ներկայացվել են նրա օրգանիզմում «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ ազդեցության քիմիական թունավոր նյութերի առկայության ոչ երկիմաստ ապացույցներ»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հայտարարությունում ընդգծվում է, որ ստեղծված իրավիճակն արդեն քննարկել են Գերմանիայի կառավարության անդամները, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելը: «Այն, որ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում նյարդապարալիտիկ ազդեցության նյութով թունավորման զոհ է դարձել, ցնցող է: Դաշնային կառավարությունը ամենավճռական ձեւով դատապարտում է այս գրոհը։ Մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում բացատրել կատարվածը»,- հայտարարել է ԳԴՀ կառավարությունը:

Հետազոտության արդյունքների մասին կտեղեկացվեն ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում Գերմանիայի գործընկերները, ինչպես նաեւ ծանուցագիր կուղարկվի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), որը 2019-ին հաստատել է արգելված նյութերի ցուցակում «Նովիչոկ»-ի ներառումը:

Կրեմլը դեռ տեղեկատվություն չի ստացել այն մասին, որ Նավալնուն «Նովիչոկ» խմբից նյութով են թունավորել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ