News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթին վերջին շրջանում մի քանի քաղաքացիներ էին դիմել՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործող եկեղեցիներում պսակադրության վկայականի տրամադրման արժեքը տատանվում է 3000-5000 դրամի սահմաններում, մինչդեռ կան ՀԱԵ թեմեր, որտեղ վկայականի արժեքը հասնում է մինչև 20-25 հազարի:

Օրինակ՝ ըստ մեզ դիմողներից մեկի, Շիրակի թեմում 21000 դրամ է: Մարդկանց հետաքրքրում էր՝ ինչու է այսչափ մեծ գնային տարբերությունը, արդյո՞ք չկան հստակ սահմանաչափեր:

ՀԱԵ մեր աղբյուրները տեղեկացնում էին, որ իրականում թեմերից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր կողմից մատուցվող ծառայությունների արժեքը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն նա մեզ ուղղորդեց Շիրակի թեմ, որպեսզի այնտեղից ճշտենք, թե ինչու է նման գին սահմանված:

Շիրակի թեմի առաջնորդարանից «Փաստին» պատասխանեցին. «Դա բնավ պսակադրության վկայական ստանալու համար չէ, կոչվում է լուսագին, որը տարբեր թեմերում բնականորեն տարբեր կլինի, որովհետև արժեքը որոշվում է թեմական վարչական կառույցի կողմից՝ եպիսկոպոսի գլխավորությամբ: Մկրտությանը 7 հազար դրամ է, պսակադրությանը՝ 21 հազար դրամ՝ այն տրամաբանությամբ, որպեսզի մարդը մեկ անգամ մկրտության պարագայում, քրիստոնյա դառնալուց իր տասանորդը եկեղեցուն տա, որովհետև հիմա եկեղեցին որևէ մեկից տասանորդ չի ուզում, չէ՞, այսինքն՝ դա սիմվոլիկ գումար է, որը նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով որպես լուսագին է սահմանված, որպեսզի մարդը եկեղեցուն տա:

Նույն տրամաբանությամբ էլ՝ պսակադրությունը, որպեսզի մարդը, ինչպես էլ չլինի, պսակվելուց առաջ հարսանիք կանի, որոշակի մաս էլ եկեղեցուն բաժին հանի: Այդ գումարը վկայականի համար չէ, այլ եկեղեցու հանդեպ որոշակի պարտավորություն կատարելու համար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Իրենք իրենց մխիթարում են. ասում են՝ դե մի 50 հոգի են, դե մի 300 հոգի են, շատ չեն...
Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով...
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Դեռևս նման միջադեպ չի գրանցվել, որ ոստիկանությունը ուժ կիրառի հոգևորականի նկատմամբ…
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից...
Ամենաշատ