News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բեռլինը խոստացել է մոտ ժամանակներս Նավալնու վիճակի հետ կապված պատասխան տալ Ռուսաստանին:Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այսօր հերթական անգամ հետաքրքրվել ենք ԵՄ, Գերմանիայի մեր գործընկերներից, թե արդյոք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ով արդեն երկու օր է՝ մեզ մեղադրում է թունավորման մեջ եւ չի կարողանում որեւէ ապացույց ներկայացնել, մտադիր է հանձնարարել, որպեսզի Գերմանիայի արդարադատության նախարարությունը պատասխան տա Գլխավոր դատախազության հարցմանը»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ ռուսական կողմի տվյալներով՝ Բեռլինը նախկին պես պատասխան չի տվել Մոսկվային Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշման պատճառով:

Հին սցենար

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Նավալնու հետ կապված իրավիճակում թաքցնելու բան չունի: Նախարարը հիշեցրել է, որ Նավալնին ինքնաթիռում իրեն վատ է զգացել, եւ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անպահաղ միացրել են ԹԱՕ սարքին եւ կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները:

Նա նաեւ ուշադրություն է դարձրել նրան, որ երբ Նավալնին հայտնվեց Գերմանիայում, նրանք, ովքեր բղավում էին եւ պահանջում տեղեկություններ նրա վիճակի մասին, որեւէ տեղեկություն չպահանջեցին գերմանացի բժիշկներից:

Նախարարը նշել է, որ ամեն ինչ տեղի է ունենում «հին սցենարով», երբ Ռուսաստանին մեղադրեցին Սկրիպալների հետ տեղի ունեցածի համար:

Հոռետեսական մոտեցում

Լավրովը հիշեցրել է, որ երբ բրիտանացի գործընկերները Սկրիպալների գործի ժամանակ «ռուսաֆոբ հիստերիայի» ալիքի վրա ստիպեցին Եվրամիության երկրների մեծ մասին արտաքսել ռուս դիվանագետներին:  Մոսկվան հետաքրքրվել է, թե արդյոք ԵՄ անդամները անգլիացիներին որեւէ փաստ են ներկայացրել: «Մեզ ասացին, որ չեն ներկայացրել: Փաստեր չկան, սակայն դիվանագետներին արտաքսում են եւ խոստանում, որ հետո կոնկրետ ինֆորմացիա կտրամադրվի: Ես ամեն անգամ, երբ հանդիպում եմ իմ գործընկերներին, հարցնում եմ՝ ձեզ կոնկրետ տեղեկություն տրամադրե՞լ են, ինչին բացասական պատասխան եմ ստանում»,-ասել է Լավրովը:

Այդ կապակցությամբ Լավրովը նշել է, որ Ռուսասստանը նման հայտարարությունների արդեն հոռետեսորեն է մոտենում:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ