News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ազգային ընտրական ինստիտուտը հրաժարվել է նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի «Ազատ Մեքսիկա» շարժումը գրանցել որպես քաղաքական կուսակցություն, հաղորդում է Reuters-ը:

Գերատեսչությունը կասկած է հայտնել շարժման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ՝ նշելով, որ կուսակցության մեջ ներդրումների ավելի քան 5%-ը կատարվել է անհայտ անձանց կողմից:

Սակայն այս որոշումը կարող է վիճարկվել Մեքսիկայի ընտրական տրիբունալում:

Կալդերոնը Մեքսիկայի նախագահ է եղել 2006-2012թթ․: Ավելի վաղ նա, որպես քաղաքական կուսակցություն, փորձել էր գրանցել իր եւ իր կնոջ կողմից ղեկավարվող «Ազատության եւ ժողովրդավարական պատասխանատվության խումբը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ