News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի զոհերի հարազատների ցավը կրկին շահարկման թեմա է դառնում քաղաքական դաշտում։ Այս անգամ զոհերի արյունը իր համար քաղաքական հենարան է դարձրել «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա քաղաքական «սերիալի» մաս են կազմում զոհերի ծնողներից ոմանք, որոնց էլ հետաքրքրում է  ֆինանսական այն միջոցները, որը կարող են պոկել պետությունից։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների հետեւանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգսի Քլոյանը անգամ վեճի էր բռնվել Արցախում զոհված զինվորների ծնողների հետ, որոնք աջակցություն էին խնդում պետությունից։ Քլոյանը նրանցից պահանջել էր, որպեսզի չխանգարեն իրենց։ Հիշեցնենք  նաեւ, որ Սարգիս Քլոյանը պետությունից ստացած 30 մլն դրամ աջակցության մասով վեճ էր ունեցել նաեւ հարսի հետ։ Ըստ հարսի Սարգիս Քլոյանը հրաժարվել է այդ գումարից միջոցներ տրամադրել իր երեխաներին։

Օրերս հայտնի դարձավ, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սպանված քաղաքացիների հարազատներից ոմանք պատրաստվում են մամուլի ասուլիսով հանդես գալ։

Ասուլիսի կազմակերպիչների կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Ասուլիսի շրջանակներում ներկայացվելու են «Մարտի 1-ի» գործով նախաքննության փաստացի կանգը եւ անպտուղ ժամավաճառության վերածված դատավարության վերաբերյալ մտահոգությունները։ Քննարկվելու է նաեւ հեղափոխությունից ի վեր անբովանդակ իրավական քաղաքականությունը, արատավորված դատական համակարգի մաքրման եւ բարեփոխման ձախողումը»։

Կայքի տեղեկություններով մամուլի ասուլիսը կազմակերպել են պատգամավոր Արման Բաբաջանյանն ու փաստաբան Տիգրան Եգորյանը։  Կազմակերպիչները փորձելու են կրկին մանիպուլիացիայի գործիք դարձնել ցավալի այս իրադարձությունները։ Եթե Բաբաջանյանին այս ամենն անհրաժեշտ է քաղաքական դաշտում երեւալու համար, ապա մասնակից ծնողներից ոմանց համար նպատակը կրկին պետությունից ֆինանսական աջակցություն ստանալն է։ Այս նպատակից ելնելով չեն խնայվելու նաեւ իշխանություններն ու քնանդատվելու է նրանց «դանդաղկոտությունը»։ Իշխանությունների աշխատանքը նորից հավուր պատշաճի կգնահատվի, եթե նորից պետությունը որոշի ֆինանսական աջակցություն տալ բողոքող կողմին։

Կայքի տեղեկություններով ծնողներից ոմանք հրաժարվել են մասնակցել այս ասուլիսին, քանի որ անպատվաբեր են համարում իրենց հարազատի հիշատակի շահարկումը հանուն ֆինանսական շահի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ