News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ադամ Շիֆը ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին մեղադրել ստի մեջ՝ կապված նրա այն հայտարարության հետ, որ Չինաստանը ԱՄՆ նախագահական ընտրությունների համար ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը։

«Սա գլխավոր դատախազի ուղղակի սուտ հայտարարություն է,- CNN-ի հետ զրույցում ասել է Ադամ Շիֆը։ - Բարի հայտարարությունը ամերիկացիր ժողովրդին մոլորության մեջ է գցել»։

Բարն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը, երբ հարցը վերաբերում է ԱՄՆ-ում ընտրություններին ենթադրյալ միջամտությանը։ «Ես տեսել եմ հետախուզության տվյալները»,- ասել է նա՝ մանրամասները չհրապարակելով։

Հարցին՝ Բարն արդյոք ստե՞լ է, Շիֆը պատասխանել է․ «Դա հիմնականում այն է, ինչը նա անում է։ Այդպիսին է իրականությունը։ Ըստ ամենայնի, Բիլ Բարը պատրաստ է ամեն ինչի, որ օգնի Դոնալդ Թրամփին»։

Ընտրություններում Թրամփի մրցակից, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, թե համաձայն չէ, որ Չինաստանը ընտրությունների համար ամենամեծ սպառնալիքն է, եւ որ այդպիսի գնահատականը չի համապատասխանում հետախուզության հաշվետվություններին, որոնք ինքը ստացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ