News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն երկրի բնակիչների հետ սգում է ձկան մահը, որն ապրում էր երկրի մեծությամբ երկրորդ համալսարանի լճակում:

Կոպերբելտի համալսարանի (CBU) ուսանողները մոմեր են վառել եւ անցել են համալսարանի տարածքով` ձկան հիշատակը հարգելու համար: Mafishi (այդպես էին փաղաքշաբար անվանում ձկանը) հեշթեգը սիրված է հարավաֆրիկյան երկրի Twitter-ում։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում CBU-ի ուսանողները հավատում էին, որ ձուկն իրենց հաջողություն է բերում քննությունների ժամանակ:

Համարվում էր, որ Մաֆիշին, որը տեղական լեզվով նշանակում է «մեծ ձուկ», առնվազն 22 տարեկան է եւ ավելի քան 20 տարի ապրել է համալսարանի լճակում: Ձկանը մտադիր են զմռսել։

Որոշ ուսանողներ քննություններից առաջ հարգանքի տուրք էին մատուցում ձկանը՝ կարծելով, որ նա իրենց հաջողություն է բերում, իսկ ոմանք էլ նրան սթրեսի դեմ միջոց էին համարում, հաղորդում է BBC Zambia-ն:

Նախագահ Լունգուն Facebook-ում իր սգո ուղերձում մեջբերել է Մահաթմա Գանդիին. «Ուրախ եմ, որ դուք պատշաճ հրաժեշտ եք կազմակերպել: Մենք բոլորս կկարոտենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ