News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Յունիբանկում ձեռներեցների համար մեկնարկել է ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:  Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները:

«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝

  • երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
  • առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
  • անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:

Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:

Հաջորդ առաջարկն ուղղված է Յունիբանկի վարկառուներին: «Լոյալ հաճախորդ» փաթեթը ներառում է՝

  • անվճար SWIFT փոխանցումներ,
  • անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:

SWIFT փոխանցումներն իրականացվում են դիմելու օրը: Ակցիան կտևի մինչև տարեվերջ:

«Մեր ակցիան միտված է Հայաստանում բիզնեսին աջակցելուն և արտաքին տնտեսական գործունեության խթանմանը: Կատարելով Swift փոխանցումներն անվճար կամ իջեցված սակագներով ձեռներեցները կարող են տնտեսած գումարն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով,  Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ