News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշացրել են, որ օտարերկրյա անօդաչու թռչող սարքերը պետք է լքեն Zolfaghar զորավարժությունների տարածքը, հաղորդում է Mehr-ը:

«Zolfaghar զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարելուց հետո հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշացրել են, որ զորավարժությունների վայրի մոտ գտնվող բոլոր օտարերկրյա անօդաչու թռչող սարքերը պետք է հեռանան զորավարժությունների տարածքից»,- ասել է փոխծովակալ Շահրամ Իրանին` հավելելով, որ «ամերիկյան անօդաչու թռչող սարքերի գործունեության մեջ նկատելի փոփոխություն է նկատվում:
Նշելով, որ զորավարժությունների ընթացքում նրանք ականատես են եղել զորավարժությունների տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի տարբեր նպատակային գործողություններին` նա ասել է, որ այդ գործողությունները հայտնաբերվել են բանակային ազդանշանային համակարգերի կողմից, իսկ անօդաչուները նախազգուշացվել են հակաօդային պաշտպանության կողմից: «Դրանք ստիպված եղան լքել տարածքը»,- հավելել է նա:

Zolfaghar անունը ստացած եռօրյա զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին: Զորավարժություններն ընդգրկում են երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Հորմուզի նեղուցի արևելյան ջրերում, Մակրանի ափին, Օմանի ծովում:

Ռազմաօդային ուժերի եւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները կմասնակցեն մանեւրներին, որոնց ընթացքում կմշակվեն տարածքային ջրերի եւ ծովային ուղիների պաշտպանության մարտավարական հարձակողական եւ պաշտպանական ռազմավարություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ