News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տպավորված է 2018 թվականին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից: Այս մասին 18 հարցազրույցների հիման վրա «Ցասում» գրքում գրում է լրագրող Բոբ Վուդվորդը:

Վուդվորդը գրում է, որ Թրամփը հայտարարել է, որ Կիմը «շատ խելացի» է եւ իրեն պատմել է, թե ինչպես է սպանել իր հորեղբորը: Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի իր միջուկային զինանոցից: Թրամփը Վուդվորդին ասել է, որ ԿՀՎ-ն «պատկերացում չունի», թե ինչպես պետք է վարվի Փհենյանի հետ:

Վուդվորդի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ 2017 թվականին լարվածության աճի մասին՝ Թրամփն ասել է. «Ես ստեղծել եմ միջուկային համակարգ՝ սպառազինության համակարգ, որը մինչ այդ այդ երկրում չկար: Կան բաներ, որոնք դուք նույնիսկ չեք տեսել եւ չեք լսել: Մեզ մոտ կան բաներ, որոնց մասին երբեք չեն լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը»:

Վուդվորդը գրում է, որ անանունության պայմաններում աղբյուրներից ճշտել է, որ ԱՄՆ զինված ուժերը նոր գաղտնի զենք ունեն:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը նախօրեին Fox News-ին հայտնել է, որ նախագահը կոնկրետ որեւէ սպառազինության մասին չի խոսել: «Մենք միշտ առջեւում ենք եւ միշտ ունենք մի բան, ինչի մասին մեր հակառակորդները չգիտեն»,-ասել է Օ՛Բրայենը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ