News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փարիզի ոստիկանությունը խոստացել է պաշտպանել Ելիսեյան դաշտերը «դեղին բաճկոնավորների» ջարդերից եւ անկարգություններից: Այս մասին BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Փարիզի ոստիկանության պետ Դիդյե Լալեմանը:

Շաբաթ օրը «դեղին բաճկոնավորները» երկրի ամբողջ տարածքում համազգային բողոքի ակցիա են անցկացնում:

«Մենք թույլ չենք տա քաոս Ելիսեյան դաշտերում»,-ասել է նա:

«Այդ ցույցերը կարող են տեղի ունենալ 2 պայմանի պահպնման դեպքում: Առաջին հերթին, դրանք պետք է խաղաղ բնույթ կրեն: Երկրորդ հերթին, պետք է պահպանվեն կորոնավիրուսից պաշտպանության բոլոր միջոցները»,-հավելել է նա:

Բացի այդ, նա նշել է, որ ցույցերի մասնակիցները պետք է իրենց մոտ ունենան  անձը հաստատող փաստաթուղթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ