News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Բելառուսի իրավիճակին՝ հայտարարելով, որ երկրում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է, հաղորդում է DW-ը: 

«Մենք ամբողջ աշխարհում տեսնում ենք, թե ինչպես նույնիսկ ավտորիտար համակարգերը կարող են տնտեսապես հաջողված լինել եւ մեզ մարտահրավեր նետել՝ ի վնաս հիմնական իրավունքների:Բելառուսում  ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է: Մենք հոգեպես խաղաղ ցուցարարների հետ ենք: Հիացմունքի է արժանի այն, թե ինչ խիզախությամբ եւ վճռականությամբ են նրանք փողոց դուրս գալիս՝ ի պաշտպանություն ազատության եւ օրենքի գերակայության»,-ասել է կանցլերը:

Մերկելն անդրադարձել է նաեւ Գերմանիայում ժողովրդավարության հետ կապված վիճակին՝ հիշեցնելով պանդեմիայի պատճառով սահմանափակումների դեմ զանգվածային ցույցերը: Նրա խոսքով՝ այդ միջոցները կարելի է համարել լուրջ մարտահրավեր ժողովրդավարական կարգի համար: Նա խոստովանել է, որ հասկանում է բողոքող մարդկանց: Կանլցերը նաեւ հիշեցրել է, որ Գերմանիայում ամեն պահի կարելի է ազատ քննադատել կառավարության որոշումներն ու խաղաղ ցույցեր անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ