News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:50-ի սահմաններում, Այնթափ գյուղում, «Ժանյակ» գործարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գագիկ Վ.-ի վարած Mercedes և Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Խաչիկ Մ-ն մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանն ու «Ժանյակ» գործարանի պատին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ