News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք չենք մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, քանի որ բազմիցս ասել ենք, որա սյտեղ խախտված են հստակ ընթացակարգեր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում իր ելույթում  հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձաց վարցին, որ ՍԴ դատավորի թեծանուները չեն հանդիպել խմբակցությունների հետ. «Կա պառլամենտական քաղաքական մշակույթ, որ ներկայացնող սուբյեկտը եւ նաեւ թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնության, այլեւ փոքրամասնությունը ներկայացնող խմբակցությունների հետ ու պատասխանել հարցերին: Բայց քանի որ այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների թեկնածուների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում նույն խմբակցության ներսում, որ շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատին է տվել ներքին խարդավանքների, ներքին հոսանքների շուրջ է, էս մարդիկ հասկացել են, որ այդ խնդիրները որոշվում են այստեղ: Ուստի հանդիպել երկու այլ խմբակցությունների հետ իրենք համարել են բացարձակապես աննպատակահարմար:

Սա ես համարում եմ հետընթաց»,-ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ նախկինում չի եղել դեպք, որ իրենք գնան խնդրեն թեկնածուին, ասեն՝ մի հատ կարա՞ս գաս հանդիպես մեր հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ