News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի քննարկումներ ու հավաստիացումներ չեն եղել եւ չեն էլ կարող լինել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով լուրեին, թե ինքը իշխանության հետ պայմանավորվածություն ունի, որ ՍԴ նախագահ է դառնալու եւ այդ պայմանովէ  համաձայնել առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու:

«Տեսեք՝ քանի գործընթաց պետք է անցնի թեկնածուն՝ դատավորների ընդհանուր ժողովում փակ գաղտնի քվեարկություն, այդ քվեարկության արդյունքում X կամ Y անձի ընտրություն: Երկրորդ փուլում թեկնածուն ներկայացվում է ԱԺ-ում, որտեղ փակ գաղտնի քվեարկություն է լինում: Իսկ ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների կողմից: Տեսեք քանի փուլ կա, եւ արդյոք այս պայմաններում որեւէ պայմանավորվածություն կարող է աշխատել, թե ոչ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ