News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այս արտակարգ իրավիճակը մարդկանց ծայրահեղ աստիճանի է հասցրել։ Այս մասին ԲՀԿ Տավուշի մարզկենտրոնի՝ Իջեւանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ես ասել եմ, որ Հանրապետությունով մեկ շրջելու եմ մեր համակիրների հետ հանդիպելու եմ, քննարկելու եմ, լսելու եմ իրենց վիճակն ու խնդիրը։ Ես ասել եմ, որ չի կարելի ժողովրդին մենակ թողնել։ Այս արտակարգ իրավիճակը մարդկանց ծայրահեղ աստիճանի է հասցրել։ Հարկավոր է, որ իշխանությունն այսօր կանգնի ժողովրդի կողքին»։

Ծառուկյանը կրկին արաջարկել է սառեցնել քաղաքացիների կողմից վերցրած վարկերի տոկոսադրույքները. «Եթե մարդը չի աշխատում, ոնց տոկոսը վճարի»։

Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակվածներին դեղորայքը պետք է անվճար տրամադրվի. «Այսօր պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 400 միլիոնով. ո՞ւր է օգտագործվել այդ գումարը։ Ժողովուրդը կդիմանա եթե իմանա, որ վաղը լավ կլինի, բայց դիմանալու բան էլ չի մնացել»։

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցույց չի անում. «Ով որ խոսք ունի ասելու պետք է ասի եւ մասնակցի հանարահավաքին։ Փոխանակ հունիսի 5-ի իմ ասածը քննարկեն ու ընդունեն իրենց բացթողումները, նրանք վերցնում ու գործ են հարուցում»։

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ բուհեր չընդունված դիմորդների խնդրին. «Ուսանողը քննություն է տալիս ու ստանում 18 բալ. ծնողը վճարել է, պարապելու է տվել եւ այդ ուսանողը չի ընդունվում։ Աշխարհում ում ասես՝ չի հավատա։ Դա նշանակում է, որ իրենք անփորձ են. ճիշտ չեն ծրագրել, որ ուսանողին չհիասթափեցնեն ու չկոտրեն։ Ասել եմ, որ ժողովրդի վիճակը ծանր է. դուրս են գալու փողոց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ