News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում մարդիկ են, որոնք խոսում են ամեն ինչից, բացի նրանից, ինչից հասկանում են։ Գուցե պատճառն էլ այն է, որ որեւէ բանից չեն հասկանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։

«Այսօրվա ֆարսի մասով.

Մտքովս չի անցնի ՍԴ դատավորի թեկնածուներին պաշտպանել, քանզի իրենք են ընտրել իրենց ուղին, իրենք են որոշել գնալ ու «պարոն» եւ «տիկինով» դիմել անլուրջ, ոչ մի բանից չհասկացող մարդկանց ու պատասխանել նրանց հարցերին, մոռանալ սեփական անցյալը, նվաստանալ սեփական ուղեղը երբեւէ գիտելիքով չպղծած մարդկանց առաջ ու, օրինակ, չասել աղջիկներ եւ տղաներ 2 մլն դրամի նվիրատվության թեմայից առաջ գուցե պատմեք ամսական մի քանի միլիոն պարգեւավճարների մասին կամ, ասենք, պատմեք, որ արտոնյալներ կան, որոնք ամսական 5-6 մլն դրամ աշխատավարձ են ստացել «կովիդի դեմ պայքար» կոչված ֆարսի անվան տակ (ահա, ճիշտ կարդացիք ու հլը փորձեք հերքել) եւ այլն եւ այլն։

Կամ պատմել կոռուպցիայի հաստատված ու օդում կախված լուրերի մասին։ Հա, ճիշտ հասկացաք՝ «ղալաթ» եմ անում՝ ՀՀ-ում՝ «Նոր Հայաստանում» կոռուպցիա կա։ Շատ կա։ Կամ բավական կա։ Բարձր մակարդակով կա։ Չափի մասին բանավիճենք, բայց միայն վերջացած ապուշը կասի, որ կոռուպցիա չկա։ Ի դեպ՝ ձեր կողմից ձեր թիմակիցների միջից կալանավորվածներն ընդամենը պայմանավորվածություն խախտածներն են։

«Պետությունը զավթել» բառը շատ սիրող, դրանից գեոպոլիտիկ հոգեցնցման մեջ ընկնող գործակալական ցանցն էլ չի նկատում՝ ինչպես է ինքը զավթել այս պետությունը ու ընդդիմության պայքարը դարձրել «զավթիչների» դեմ պայքար՝ սրբազան ու անզիջում», գրել է Արփինե Հովհաննիսյանը։

ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Վահագն Հովակիմյանի թեկնածությունը․

«Մի առաջարկ ունեմ՝ միանգամայն լուրջ։ ՍԴ ուղարկեք ոչ իրավաբանների։

Այս մարդիկ էնպես են պղծել պրոֆեսիոնալ տերմինը, մասնագիտություն բառը, ԱԺ ամբիոնն էլ կախարդական փայտիկի տեղ դրել՝ մտածելով՝ այն ծածկում է իրենց մտքի տկարությունը, որ ՍԴ պիտի գնան հենց ոչ պրոֆեսիոնալները, ոչ իրավաբաններ։

Օրինակ, Վ.Հովակիմյանը հրաշալի թեկնածու է։

Ու որ ամեն ինչ լինի նորհայաստանյան կանոններին համահունչ՝ նրան պիտի առաջադրի աշխարհի «ամենաինքնասեր», «ամենապատվախնդիր» Արմեն Սարգսյանը ու քվեարկեն «ամենասկզբունքային» երեսփոխանները։ Ու ասեն, որ Վահեից հետո ինքը հաջորդ լույս սփռողն է ՍԴ խունացած պատերի վրա։ Կտավն ամբողջական կլինի, եթե Վ. Հովակիմյանի բարձր իրավական գիտելիքները գովան մասնագիտությամբ իրավաբաններ Վ.Վարդանյանը, Ռ. Բադասյանը եւ այլք, ՀԺ-ում աշխատելու տարիների նրա բարեվարքության մասին զեկույց գրի իշխանավորների մոտ կոռուպցիայի հետ որեւէ խնդիր չտեսնող ամենաանկախ ԿԿՀ։

Կեցցե «ապստամբությունը», իսկ թե ում՝ ինձնից լավ գիտեք», նշել է Արփինե Հովհաննիսյանը։

Ազգային ժողովում մարդիկ են, ովքեր խոսում են ամեն ինչից, բացի նրանից, ինչից հասկանում են։ Գուցե պատճառն էլ այն է, որ...

Опубликовано Arpine Hovhannisyan Понедельник, 14 сентября 2020 г.
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ