News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Սարապատ համայնքի բնակավայրերի աշակերտները պետք է գնան դպրոց իրենց միջոցներով. ճանապարհածախսն այլեւս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  չի ֆինանսավորի։ Այս մասին NEWS.am-իի հետ զրույցում ասաց Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանը։

Նա ասաց, որ ժամանակին աշակերտների եւ ուսուցիչների ճանապարհածախսը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը. «Նախարարությունը «Գազել» էր տրամադրել, անվճար աշակերտներն ու ուսուցիչները գնում էին դպրոց. վարորդին էլ աշխատավարձ էին տալիս։ Հիմա նախարարության նոր օրենքով՝ աշակերտ թվով է. այսինքն՝ մեկ աշակերտը պետք է վճարի 200 դրամ եւ կարողանա գնալ դպրոց։ Ծնողները հիմա պետք է «Գազել» վարձեն եւ 200 դրամ ամեն երեխայի համար վճարեն»։

Համայնքապետն ասաց, որ բնակիչներն այդ օրենքի մասին տեղեկացված են եղել դեռեւս մարտ-ապրիլ ամիսներին։

«Դիմել ենք նախարարությանը, որ նախկինում ինչպես եղել է, այդպես մնա, սակայն նախարարությունից եկավ, որ սահմանված է 200 դրամ»,- ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ համայնքում լարված իրավիճակ չկա. «Պարզապես բնակիչներն ուզում են նախկին կարգը, որը չի կարող լինել։ Օրենքը բոլորի համար է, եթե ամբողջ Հանրապետությունում այդպես է, ապա մեզ մոտ էլ պետք է այդպես լինի»։

Հարցին՝ եթե ծնողներն իրենց երեխաներին դպրոց չուղարկեն, ի՞նչ են իրենք անելու, համայնքապետն ասաց. «Այլ միջոց կգտնենք, իսկ ով է թույլ տվել, որ օրենքից դուրս գան»։

Նշենք, որ բնակիչներից մեկն ահազանգել էր, թե այսօրվանից դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են 3 գյուղերի ծնողներով իրենց երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ գալով շուրջ 12 կմ է:

Լարված իրավիճակ Շիրակի մարզում. 3 գյուղի բնակիչներ որոշել են իրենց դպրոցականներին չուղարկել դպրոց

 

Տպել
Ամենաշատ