News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը պատվաստանյութով կամ առանց դրա «կանհետանա» այն բանի շնորհիվ, ինչը նա անվանել է «հոտային մենթալիտետ», փոխանցում է Hill-ը։

«Այն կանհետանա ժամանակի ընթացքում,- ասել է Թրամփը Փենսիլվանիայում ABC News-ի կազմակերպած միջոցառման ժամանակ։ - Դուք կզարգանաք ինչպես հոտային մտածողություն։ Դա տեղի կունենա։ Բայց կարծում եմ, որ պատվաստանյութով ամեն ինչ շատ արագ կանցնի»։

Թրամփը, հավանաբար, «հոտային մենթալիտետը» շփոթել է «հավաքական իմունիտետի» հետ, որն առաջանում է, երբ բավականաչափ թվով մարդկանց մոտ իմունիտետ է զարգանում, որ հիվանդության տարածումը կանխվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ