News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինական բնակելի համալիրի բնակիչները, որոնք անհամբերությամբ սպասում էին կանաչ «ուղղաձիգ անտառում» բնակվելուն, հայտնվել են իսկական դժոխքում, քանի որ էկոդրախտում մոծակներ են վխտում։

Չենդուում փորձարարական կանաչ նախագիծը գրավել է գնորդներին, որոնք ձեռք են բերել համալիրի բոլոր 826 բնակարանները, բայց այն նաեւ գրավել է գարշելի միջատներին, հայտնում է Agence France-Presse-ը։

Արդյունքում ընտանիքների միայն մի խումբ է տեղափոխվել համալիր, որը կառուցվել է 2018 թվականին, յուրաքանչյուր առանձին պատշգամբն այնպես էր նախագծված, որ բույսերի աճելու տեղ լիներ։

Մի քանի լքված պատշգամբներ գրեթե ամբողջությամբ ծածկել են բույսերը, ճյուղերը կախված են բոլոր աշտարակների բազրիքներից։

Սակայն գտնվել են համարձակներ, որոնք որոշել են բնակություն հաստատել, ինչի մասին են վկայում մի քանի պատշգամբները, որտեղ բույսերը կտրվել են, դրվել է այգու կահույք, իսկ սենյակներում լույս է վառվում։

Պետական Global Times պարբերականը հայտնում է, որ այս պահին տեղափոխվել է ընդամենը մոտ 10 ընտանիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ