News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։ Ամենայն Հայոց Հայրապետին այցելելու նպատակն էր իրավաբանների օրհնության օրվա սահմանման խնդրանքը։

ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը  և ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, կարևորելով Հայոց Եկեղեցու դերակատարությունը մեր ժողովրդի պատմության մեջ և յուրաքանչյուր անհատի կյանքում, ընդգծեցին անհրաժեշտությունը նման օրհնության օրվա հաստատման նաև իրավաբանների համար, ինչը մեծապես պիտի նպաստի մասնագիտական պարտքի կատարմանը։ Նշվեց, որ Եկեղեցին այն վայրն է, որի հովանու ներքո բոլորը համախմբվում են, ուստի իրավաբաններին համախմբող նման օրվա առկայությունը կարող է դառնալ գեղեցիկ առիթ մասնագիտական համերաշխության, տարբեր միջոցառումների միջոցով արդարադատության մեջ իրավունքի և բարոյականության շուրջ անդրադարձումների։  

Այնուհետև ներկաներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրորեն գնահատեց նախաձեռնությունը։ Նորին Սրբությունը հաստատեց, որ նման օրերի սահմանումը Եկեղեցու կողմից առաջնորդում է տարբեր ոլորտների մասնագետներին ազգին և հայրենիքին մատուցվող իրենց ծառայության շուրջ մտորումների, անցած ճանապարհի և որդեգրված սկզբունքների վերարժևորման, քանզի պատասխանատվություն են կրում ոչ միայն հանրության, այլև առաջին հերթին Աստծո առջև։

Խոսելով արդարադատության մասին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այն տերունապատվեր առաքելություն է, որ կարևոր պատգամ և խորհուրդ ունի, անդրադարձավ նաև իրավունքի և արդարության սուրբգրային ակունքներին և բարոյական ընկալմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտածումները փոխանցեց հանրության կյանքում ներկաների կարևոր առաքելության շուրջ՝ հաստատելով, որ ծառայության մեջ պետք է առաջնորդվել օրենքի արդարամիտ կիրառմամբ, բայց և Ս․ Գրքի ուսուցանած մարդասիրության և գթության ընկալումով՝ չխեղելու մարդկային կյանքեր, այլ մեղավորին դարձի բերելու, կանգնեցնելու ուղիղ ճանապարհի վրա և հաստատելու աստվածապարգև բարի կոչման մեջ։

Վեհափառ Հայրապետը պատգամեց լինել Աստծո կամքի հետևորդներ ու իրագործողներ և իրենց աշխատանքի արդյունքը դիտարկել բարու հաստատումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ