News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական 8 երկրներից բաղկացած խումբը Բրազիլիային կոչ է արել իրական գործողություններ ձեռնարկել Ամազոնիայի անտառների ոչնչացման դեմ պայքարի համար, հաղորդում է Reuters-ը:

«Ամստերդամի դեկլարացիոն գործընկերություն» անվանմամբ խումբը բաց նամակ է հղել Բրազիլիայի նախագահ Համիլթոն Մոուրանուին, որում մտահոգություն է հայտնել՝ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Բրազիլիայի գործողությունների հետ:

Նամակում ասվում է նաեւ, որ անտառների ոչնչացումը հասել է տագնապալից տեմպերի:

Մոուրանուն դեռ չի պատասխանել այդ նամակին:

Նշվում է, որ «Ամստերդամի դեկլարացիոն գործընկերություն» խմբի կազմում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իտալիան, Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ